ԱՄՆ-ում կհետազոտվի զենք ունեցողների հոգեկան վիճակը
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և մասնագետների խումբը աշխատում են հրազենային զենքի առևտրի բարեփոխման վրա: Այդ մասին հայտնում է Reuters–ը` հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Բարեփոխման նախագծում հնարավոր է տեղ գտնեն ընդանուր հրազենային զենքի գնորդների ստուգման և ազգային բազայի շնորհիվ զենքի տեղափոխության վերահսկման կետերը: Բացի այդ, կխստացվեն սպառողների կողմից հոգեկան առողջության պահանջները, ինչպես նաև դպրոցներին կամ անչափահասներին զենքի փոխանցման համար նախատեսված պատիժները:
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան ԶԼՄ-ների այդ հայտարարությունները, սակայն հաստատել է, որ Ջոզեֆ Բայդենը և մասնագետների խումբը այդ բարեփոխման քննարկման միջանկյալ շրջանում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)