Google-ի ղեկավարը հումանիտար առաքելությամբ ժամանել է Հյուսիսային Կորեա
Աշխարհ
Ամերիկյան Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթը 4-օրյա այցով ժամանել է Հյուսիսային Կորեա: Նա գտնվում է Նյու Մեխիկո նահանգի նախկին նահանգապետի ղեկավարած պատվիրակության կազմի մեջ: Պատվիրակության ղեկավար նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը նախօրեին նշել էր, որ պատվիրակությունը մեկնում է ԿԺԴՀ հումանիտար առաքելությամբ:
Այն, որ ինտերնետային հսկայի ղեկավարը մեկնելու է Հյուսիային Կորեա, հայտնի էր դարձել հունվարի սկզբին: Նրա այցելության նպատակները հայտնի չեն: Google-ում հրաժարվել են մեկնաբանել նախագահի ժամանումը Հյուսիային Կորեա՝ անվանելով այն մասնավոր այցելություն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)