Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Ինչ ավտոմեքենաներ են վարում կին պատգամավորները (լուսանկարներ)

Քաղաքական

Ազգային Ժողովը, հուրախություն մեզ, մայիսյան ընտրություններով հարստացավ կին պատգամավորներովª էսթետիկական առումով բարձրացնելով խորհրդարանի մակարդակը: Թե ինչ ֆինանսական միջոցներ, շարժական ու անշարժ գույք ունեին մեր հին կին պատգամավորները, դա ժողովրդին քիչ թե շատ արդեն հայտնի է, բայց այ գեղեցիկ սեռի նորընտիր մեր օրենսդիրները, հիրավի, նորություն են ուրիշի ունեցվածքը հաշվել սիրող հայ հասարակության համար:

Պատգամավորական մանդատը կրող թույլ սեռի ներկայացուցիչների ունեցվածքը, ճիշտ է, չենք փորձի մենք հիմա հաշվել, բայց թե ինչպիսի մեքենաներով են նրանցից ոմանք երթևեկում, ինչպիսի «անիվային» ճաշակ ու հնարավորություններ ունեն, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության երեք գեղեցկուհիները, մենք արդեն պարզել ենք:

Ի վերջո, կանանցով հարստացած խորհրդարանում միայն տղամարդիկ չեն, որ ունեն ճաշակ և ֆինանսական կամ վարորդական հնարավորություններ՝ ավտոմեքենա ունենալու և վարելու համար: Նրանցից հետ չեն մնում նաև նրանց կին կոլեգաները:

Շուշան Պետրոսյանն, ով ՀՀԿ-ի օգտին քվեարկած ժողովրդի թեթև ձեռքով երգի բեմից հեշտությամբ տեղափոխվեց խորհրդարանական բեմ՝ իր ձայնային տվյալները ցուցադրելով արդեն քաղաքական բարձր ամբիոնից, ԱԺ է ժամանում գերմանական արտադրության թանկարժեք ու շքեղ ամենագնացով՝ Porsche Cayenne-ով:

Հայերի սիրելի Cayenne-ը, սակայն, Շուշանին «Ժառանգություն» է մնացել սիրելի ամուսնուց: Նախկինում այդ մեքենան կրում էր հասարակ քաղաքացիական, բայց ոչ հասարակ պետհամարանիշներ, և կարելի էր ղեկին տեսնել Շուշանի ամուսնուն՝ Արմանին: Այժմ Արմանի Porsche-ն կրում է պատգամավորական՝ 052 օօ 11 պետհամարանիշ և սպասարկում է պատգամավոր կնոջը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ այս Porsche Cayenne-ը, իրականում լինելով բազային կոմպլեկտավորմամբ, արտաքնապես կրել է որոշակի փոփոխություններ՝ հասարակ Cayenne-ից դառնալով Cayenne Turbo: Տաբերությունն այն է, որ բազային տարբերակում Cayenne-ը կրում է հասարակ 3.6 լիտրանոց V6 շարժիչ, մինչդեռ Turbo-ն ենթադրում է կրկնակի տուրբոներմղիչներով 4.8 լիտրանոց շարժիչ՝ 500 ձ/ու հզորությամբ և, իհարկե, գնի զգալի բարձրացում: Փաստորեն, Շուշան Պետրոսյանը երթևեկում է համեստ ուժային, բայց ճոխ արտաքին տվյալներով համալրված բավականին թանկարժեք ամենագնացով: Այսպիսի խորամանկություններ, իրականում, մեր ցուցամոլության հակված ազգի մեջ առաջին անգամ չէ, որ կարելի է հանդիպել:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, միաժամանակ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Արփինե Հովհաննիսյանը, ով թե՛ լսարանում, թե՛ խորհրդարանում աչքի է ընկնում իր բրենդային և ճաշակով հագուկապով, այժմ վարում է ավտոաշխարհում ՙբնապահպանական բրենդի՚ համարում ունեցող հիբրիդային Toyota Prius ավտոմեքենա, որի գինը Հայաստանում կազմում է մոտ 15.000.000 դրամ: Prius-ն առանձնանում է նրանով, որ, ի տարբերություն, օրինակ Շուշանի ծախսատար ու հզոր Cayenne-ի, ունի հիբրիդային ուժային ագրեգատ՝ բաղկացած բենզինային և էլեկտրական շարժիչներից, և ապահովում է վառելիքի ծախսի ու վնասակար նյութերի արտանետման բավականին ցածր մակարդակ: Մեքենայի վրա փակցված են թվերի ոչ այդքան գեղեցիկ համադրությամբ 074 oo 11 պատգամավորական պետհամարանիշ: Սակայն, նորաթուխ պատգամավորուհին մայիսին ԿԸՀ-ում հայտարարագրել էր Nissan Tiida մոդելի ոչ շատ ճաշակով և բրենդային ավտոմեքենա' միջին դասի և արժողության: Արփինեն, փաստորեն, դեռևս միակ պատգամավորն է, ով հզոր ու ծախսատար սեդանների ու ՙջիփերի՚ փոխարեն նախընտրել է էկոլոգիապես քիչ վնասակար «բնապահպան» ավտոմեքենա' հավանաբար այդպիսով ընգծելով նաև իր «բրենդային» վերաբերմունքն ու իմիջը շրջակա միջավայրի և ավտոմեքենաների հարցում:

Այս երկու մեքենաների «ոսկե միջինը» բաժին է ընկել ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցած ՄԻԱԿ, բայց ոչ միակ գեղեցկուհի Նաիրա Կարապետյանին: Նրա «կանացի-վարորդական» ձեռքերին է հանձնված 2012 թվականի արտադրության բավականին ճաշակով և ոչ այդքան թանկարժեք սպիտակ Kia Sportage թեթև արտաճանապարհայինը: Այն կրում է 004 օօ 11 պատգամավորական պետհամարանիշ: Նաիրայի ավտոմեքենան աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, ժամանակակից դիզայնով և, միաժամանակ, բավականին տնտեսող և ոչ հզոր շարժիչով: Այս մասին գրում է Mardik.am-ը:

Մինչ այս Կարապետյանն ավտոմեքենա չի ունեցել և, իր խոսքերով, ավտոմեքենան նվեր է ստացել հոկտեմբեր ամսին ծնողներից' ծննդյան 35-ամյակի կապակցությամբ: Այդ է պատճառը, որ Նաիրա Կարապետյանը մայիսին որևէ ավտոմեքենա չէր հայտարարագրել, քանի որ այդ ժամանակ նա դեռևս մեքենա չուներ: 

Ավտոմեքենաներով, իհարկե, հնարավոր է քիչ թե շատ պատկերացում կազմել մեր պատգամավորների ֆինանսական միջոցների մասին՝ բավարարելով հասարակության հետաքրքրությունները, սակայն, այս դեպքում, հարցը նրանց «փոխադրամիջոցային» նախընտրություններն էին, որոնք նորովի են ներկայացնում ԱԺ ամբիոնը իրենց տեսքով ու ելույթներով զարդարող մեր կին օրենսդիրների քաղաքացիական կերպարն ու իմիջը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված