Ի՞նչ նվեր էր ընտրում Կանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի համար
Հասարակություն
«Daily Mail»-ը, հրապարակելով հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որն արվել է այս ուրբաթ` «Cowboy’s Iced Event» միջոցառման ժամանակ, գրում է, որ կարծես թե հայտնի է, թե ով է «ՔիմՅե» ընտանիքի «գլխավորը»:
Կայքը, իհարկե, ի նկատի ունի Քարդաշյանին, ով մինչ Կալգարիի ակումբներից մեկում վարում էր վերոնշված միջոցառումը, իր սիրելին` Կանյե Ուեսթը Նյու Յորքի բրենդային խանութներից մեկում Քիմի համար գնումներ էր կատարում: Դատելով լուսանկարներից կարելի է ենթադրել, որ ռեփերն իր սիրելիին պատրաստվում էր կոշիկներ գնել: Պապարացիները լուսանկարել են նրան «Kirna Zabete» և «Louis Vuitton» բրենդների կոշիկներն ուսումնասիրելիս: Զարմանալի է նաև այն, որ ռեփերը կանգ էր առել վարդագույն կոշիկների մոտ. եթե ուսումնասիրենք Քիմի կերպարները, ապա նրան հազվադեպ կհանդիպենք նմանատիպ վարդագույն կոշիկներով, այնպես որ կայքը ենթադրում է, որ Քիմին դժվար թե դուր գա սիրելիի կատարած ընտրությունը:
Ինչ վերաբերում է Քիմի այդ օրվա տեսքին, պետք է նկատել, որ չնայած հղիությանը, Քարդաշյանը չի պատրաստվում հրաժարվել մարմինն ընդգծող կիպ հագուստներից: Ռեալիթի-շոուի աստղը կրում էր մինչև ծնկները հասնող կիպ սև շրջազգեստ, թափանցիկ սև բլուզ և նույն գույնի նեղ բաճկոն: Չնայած Քիմն իր հղիության 12-րդ շաբաթի մեջ է` նա կրում էր նաև իրեն հատուկ սև բարձրակրունկ կոշիկներ:
Նյութը՝ ArmStar.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը