Միլիոն դոլարանց մանկական սենյակ՝ Բեյոնսեի դստեր համար
ԱՄՆ
Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ-Զին, մեկ տարով վարձակալել է հատուկ մանկական սենյակ իր դստեր համար՝ վճարելով 1.000.000 ԱՄՆ դոլար, հայտնում է Showbiz Spy-ն:
Սենյակը Նյու-Յորքում սպորտային արենայի ներսում է: Ամուսինները սիրում են մասնակցել այնտեղ անցկացվող բասկետբոլի մրցումներին, և հիմա նրանք կարող են առանց անհանգստանալու դիտել այնտեղ անցկացվող խաղերը, երբ իրենց մեկամյա դուստրը այդ ընթացքում կգտնվի դայակների խնամքի տակ՝ շրջապատված մանկական խաղալիքներով:
Զույգին մոտ գտնվող աղբյուրները ասում են, որ այդ մանկական սենյակը ավելի շատ նման է շքեղ համարի, որը կարող են օգտագործել նաև մեծահասակները՝ երեկույթներ կազմակերպելու համար: Այնտեղ շատ են հայելիները, բար` շոմպայնի համար և հեռուստացույց: Իր բացակայության ընթացքում ռեփերը թույլ է տալիս ընկերներին օգտվել այդ սենյակից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)