Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Ադրբեջանի, Հայաստանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար․ Կոբախիձե
Վրաստան
Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին և շարունակելու է մշտապես աջակցել դրանց։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գրել է X-ում:
«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Ադրբեջանի, Հայաստանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին այս հաջողության՝ պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի մեկնարկի կապակցությամբ:
Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին և շարունակելու է մշտապես աջակցել դրանց», – գրել է Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան