Էլ չեմ ուզում զգամ հայկական քաղաք պաշտպանելու անզորությունը․ Դանիել Իոաննիսյան
Հրապարակումներ
Տեսնես, խաղաղության այս պայմանավորվածությունները սրտանց քննադատողներից քանի՞սն են մարտերի ժամանակ եղել Հադրութում, Շուշիում կամ Ջերմուկում ու ունեցել քաղաքը պահելու անզորությունը այդ զգացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
«Քանի՞սն են տեսել թե խաղաղության այլընտրանքը որն է։ Ու ո՞րն է այդ մարդկանց առաջարկը։ Ինչ-որ պարզ լուծումներով դառնալ Ադրբեջանից ուժե՞ղ։ Կներեք, մեկ էլ Ադոլֆ Հիտլերն էր պատերազմի վերջում հավատում Վունդերվաֆեներին։
Չեմ ուզում ոչ մեկին պատերազմով վախեցնեմ, բայց ջայլամ էլ չարժի լինել ու այդ իրականությունն անտեսել։
Ես, որոշ չափով, իմ աչքով եմ տեսել Հադրութն ու Շուշին գրավելը, տեսել եմ Ջերմուկին մոտենալը։ Հերիք է, էլ չեմ ուզում տեսնեմ։ Էլ չեմ ուզում զգամ հայկական քաղաք պաշտպանելու անզորությունը։
Հ.Գ. Խոսքս վերաբերվում է Հայաստանը սիրող ու խաղաղության պայմանավորվածությունը քննադատող մարդկանց, չեմ խոսում ռուսական ագենտների ու առաջնագծից փախածներից»,– գրել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից