Իրանն առաջիկայում սպասում է շատ հարցերի պատասխանների. Քաղաքական վերլուծաբան
Հրապարակումներ
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ օգոստոսի 11-ին տեղի կունենա իր հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարարի հետ, նաեւ կխոսեն Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը, իսկ օգոստոսի 12-ին էլ Թեհրան կայցելի Հայաստանի ԱԳ փոխնախարարը:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կայանալու է Իրանի նախագահի այցը Հայաստան:
«Թեհրանը առայժմ բավականին լոյալ է արձագանքում Վաշինգտոնում տեղի ունեցածին: Իհարկե, պատգամավորները կամ Գերագույն հոգեւոր առաջնորդի թեւը անում է ավելի կոշտ հայտարարություններ, բայց դրանց զուգահեռ գործադիր իշխանությունը, այդ թվում ԱԳ նախարարն ու նախագահ Փեզեշկիանը, առայժմ վաշինգտոնյան ակտի հանդեպ դրսեւորում են հանդարտ մոտեցում:
Գործնականում սակայն, օգոստոսի 11-12-ի բազմամակարդակ կոմունիկացիան թերեւս վկայում է, որ Իրանն առաջիկայում սպասում է շատ հարցերի պատասխանների, որոնք թերեւս թույլ կտան արդեն ձեւավորել ավելի երկարաժամկետ ու ամբողջական գնահատական ու դիրքորոշում»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից