Գեղարդում տղան ինքնասպան էր եղել մոր անբարոյականության պատճառով
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, Կոտայքի մարզում ինքնասպանություն էր գործել 10-րդ դասարանցի մի երիտասարդ:
Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի ղեկավար Իշխան Թառոյանը նոր մանրամասներ է հաղորդել տասներորդ դասարանցու ինքնասպանության պատճառների մասին՝ Մամուլ.am-ի հետ զրույցում:
12-րդ դասարանի աշակերտի ինքնասպանության պատճառները գալիս են ամիսների խորքից: Այսպես, երկու ամիս առաջ պարզ դարձավ, որ ընտանիքի մայրը սեռական հարաբերությունների մեջ է ամուսնու քրոջ որդու հետ: Հարաբերություններն այնպես էին խորացել, որ մի օր ամուսինը սկսում է կասկածել ու գիշերվա ժամին բռնացնում է նրանց խոհանոցում՝ ամբողջովին մերկ: Արթնացնում է ընտանիքի անդամներին՝ որդիներին, հարևաններին ու սկսում է ծեծել կնոջը: Զանգահարում է կնոջ եղբորը, վերջինը ևս՝ իմանալով այդ մասին, գալիս է ու ծեծում նրան: Դե քանի որ այդ ընտանիքում ապրելն այլևս անհնար էր դարձել, կինը հեռանում է տանից։ Այս մասին պատմել է գյուղապետն ու ներկայացրել է դրան հաջորդած ողբերգական դեպքը. «12-րդ դասարանում սովորող միջնեկ որդին, ով այդ ամիսների ընթացքում գտնվում էր ընկճված, ինքնամփոփ վիճակում ու չէր կարողանում համակերպվել մոր արարքի հետ, գաղտնի հեռանում է տանից: Դա տեղի է ունենում երեկ ուշ երեկոյան: Հարազատները ամեն տեղ փնտրում են, բայց չեն գտնում, մտածում են, որ փորձանքի է ենթարկվել:
Գյուղի սկզբնամասում մի լքված տուն կա, որը ոչ դուռ ունի, ոչ պատուհան: Հանկարծ ոտնահետքեր են նկատում ու գնում են այդ ուղղությամբ: Նկուղում՝ պարանից կախված հայտնաբերում են երեխային… մոր անբարոյականության պատճառով որդին ինքնասպան էր եղել»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը