Ժողովրդի գլխի տակ «փափուկ բարձ» դնող մանիպուլյատորները և վախ սերմանող կեղծ հայրենասերները նույն գործն են անում․ Դավիթ Սանասարյան
Հրապարակումներ
Ժողովրդի գլխի տակ «փափուկ բարձ» դնող մանիպուլյատորները և վախ սերմանող կեղծ հայրենասերները նույն գործն են անում՝ թուլացնում են երկիրը։ Մեկը՝ կեղծ հույսով, մյուսը՝ հուսահատությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
«Ճշմարտությունն այն է, որ երկիրը պահելու համար մեզ ոչ ոք պատրաստի լուծումներ չի տալու։ Ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ էլ հերթական «փրկիչը»։ Եթե չենք պատրաստվում սեփական ուժով պաշտպանել մեր հողը, մեր քաղաքացուն ու մեր պետականությունը, ուրեմն թողնենք սուտը ու ընդունենք՝ մենք էլ ենք դավաճանում մեր նախնիներին ու ապագային։
Վախեցած ժողովուրդը չի պահում երկիրը։ Բայց ո՛չ էլ ինքնախաբության մեջ ապրողը։ Պետք է տեսնել վտանգները՝ անուններով, թվերով, հետևանքներով, և գործել այնպես, որ նույնիսկ եթե ընկնենք, կանգնենք ավելի ամուր։
Ճգնաժամային այս բոլոր վայրիվերումներով հանդերձ՝ Հայաստանը եղել է, կամու պետք է լինի, մնում է մի քիչ ավելի շատ սիրենք, ու ոչ թե քաղաքական գործիչներին, հերթապահ առաջնորդներին ու նրանց կուսակցական դրոշները, այլ հողն ու նրա վրա ապրող քաղաքացիներին»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից