Հայ-թուրքական սահմանը բացելուն ուղղված ստորագրահավաքին միացել են նույնիսկ թուրքեր
Հասարակություն
Լուրեր.com-ն արդեն տեղեկացրել է, որ սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանը բացելու համար «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որով ԱՄՆ-ին առաջարկվում է կոչ անել Թուրքիային` սիրիահայերի առջև առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը: Այն տեղադրված է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում` https://petitions.whitehouse.gov/petitions:
Նախաձեռնությանը ստորագրությամբ միացել են ոչ միայն հայեր, այն նաև արտասահմանցիներ: Ստորագրողների թվում նույնիսկ թուրքեր կան: Երևանի ժամանակով հունվարի 6-ին սկսված այս ստորագրահավաքին արդեն անրադարձել են նաև թուրքական լրատվական կայքերը:
Նշենք, որ ըստ կայքի կանոնների` նախաձեռնությանը 25 հազար ձայն հավաքելու դեպքում պարտադիր կանրադառնա Բարաք Օբաման:
Հիշեցնենք` ստորագրահավաքին կարող եք մասնակցել` այցելելով https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C էջ, այնուհետև անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել «sign this petition» կոճակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը