«Հայկական Ժամանակ». Հայաստանում անշարժ գույքը շարունակում է արժեզրկվել
Հայկական Մամուլ
Հայաստանում անշարժ գույքը շարունակում է արժեզրկվել: Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի՝ վերջերս հրապարակած պաշտոնական տվյալները: Անշարժ գույքը էժանանում է ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:
Օրինակ, Երևանում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետր միջինացված գինը 2012-ի նոյեմբերին, ըստ անշարժ գույքի պետական կադաստրի, կազմել է 649 դոլար, այն դեպքում, երբ 2011-ին գինը 675 դոլար էր: Այսպիսով, միայն մեկ տարվա ընթացքում բնակարանները Երևանում էժանացել են՝ միջինը մոտ 4 տոկոսով:
Բացի այն, որ նվազել են գները, արձանագրվել է նաև բնակարանների առքուվաճառքների թվի կտրուկ նվազում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012-ի նոյեմբերին Երևանում վաճառված բնակարանների թիվը 17,6 տոկոսով ավելի քիչ է եղել, քան 2011-ի նույն ժամանակահատվածում: Սա ուղղակիորեն արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական տխուր իրավիճակը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին