«ՉԻ». Պետական գնումների համակարգում և շինարարության ոլորտում ստուգումներ են սկսվում
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, 2013 թվականի աշխատանքային առաջին օրվա մեջ ՀՀ Վերահսկիչ պալատը՝ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ անցկացնելու է խորհրդի նիստ, որի շրջանակներում հայտարարվելու է պալատի առաջիկա անելիքների մասին: Թերթի տեղեկություններով՝ պալատի պատմության մեջ առաջին անգամ կառույցը օպերատիվ ստուգումներ և վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ: Սովորաբար պալատը սպասում էր մինչև բյուջեն «կմսխեն», հետո մտնում և արձանագրում էր, թե որ գերատեսչությունը ինչ չարաշահումներ է թույլ տվել, հիմա կարգը փոխվել է, և պալատը ի սկզբանե վերահսկելու է, թե ինչպես է կատարվում բյուջեն: Ի դեպ, այս տարի Վերահսկիչ պալատը թիրախավորել է երկու ոլորտ՝ Պետական գնումների համակարգը և շինարարության ոլորտը:
Թերթն ավելացնենք նաև, որ Իշխան Զաքարյանն առաջարկել է խորհրդարանական խմբակցություններին համագործակցել պալատի հետ և ամեն խմբակցությունից ներկայացուցիչներ է հրավիրել մասնակցելու պալատի աշխատանքներին. «Ժառանգություն»-ից մասնակցելու է Զարուհի Փոստանջյանը: ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն նույնպես համաձայնել են ներկայացուցիչներ «գործուղել» պալատ: Չի բացառվում, որ այսօրվա նիստին ԱԺ այս պատգամավոր-պատվիրակներից ևս մասնակիցներ լինեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին