Պերուում ուղղաթիռ է կործանվել. կա 7 զոհ
Աշխարհ
Պերուի հյուսիսում ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է 7 մարդ. փոխանցում է Agence France-Presse-ը:
Տեղի դատախազությունից հայտնում են, որ զոհվածների թվում կա 5 ամերիկացի և Պերուի 2 քաղաքացի: Կործանման պատճառները լրագրողներին չեն հայտնել: Ուղղաթիռի տեսակը նույնպես դեռևս հայտնի չէ:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին՝ 23:57-ի սահմաններում Սան Ժուան գյուղի մոտակայքում: Ուղղաթիռը բախվել է արդյունաբերական շենքերից մեկին, վայր ընկել և պայթել:
Ականատեսների վկայությամբ՝ դեռևս օդում ուղղաթիռը մասնատվել է՝ բաժանվելով 2 մասի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)