Բրազիլիայում խեղդվել է Բելառուսի հյուպատոսը
Աշխարհ
Ռիո դե Ժանեյրոյում Բելառուսի գլխավոր հյուպատոս Սերգեյ Գուրևսկին մահացել է՝ խեղդվելով բրազիլական լողափերից մեկում լողալու ժամանակ. հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Ռիո դե Ժանեյրոյի արևմուտքում գտնվող լողափերից մեկում:
Փրկարարներն օգնության են եկել 65-ամյա դիվանագետին և նրա հետ գտնվող կնոջը, որի անունը չի հրապարակվում:
Դիվանագետը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, ուր նա ավելի ուշ մահացել է: Տուժել է արդյոք կինը, հայտնի չէ: Ակնկալվում է, որ մահացած դիվանագետի մարմինը հայրենիք կտեղափոխվի մոտակա շաբաթվա ընթացքում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)