Պապարացիները Հավայան կղզիներում լուսանկարել են Օբամայի աղջիկներին (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Սպիտակ տունը արգելել է պապարացիներին նկարել Օբամայի աղջիկներ Սաշա և Մալիա Օբամաներին, որոնք հանգստանում էին Հավայան կղզիներում: Նկարները կատարվել են անցած շաբաթ, երբ լրագրողներն իրականում ցանկանում էին լուսանկարել երգչուհի Ջեսիկա Սիմփսոնին: Այս մասին հաղորդում է Daily mail անգլիական պարբերականը:
Սկզբում անվտանգության աշխատակիցները, որոնք ուղեկցում էին աղջիկներին, զգուշացրել են ֆոտոլրագրողին չնկարել, սակայն երբ վերջինս վաճառել է նկարները լրատվական միջոցներին, Սպիտակ տունը նամակ է ուղարկել, որտեղ նշված է. «Աղջիկների անհատական կյանքը պետք է պահպանվի և մյուս լրատվական միջոցները պետք է հարգեն Սպիտակ տան պահանջները»:
Հիշեցնենք, որ Օբամայի ընտանիքն իր հանգիստն էր անցկացնում Հավայան կղզիներում: Սակայն ֆինանսական ճգնաժամի քննարկումների հետ կապված Օբաման ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն:
{gallery}140{/gallery}


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)