Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից. ՀԷՑ պաշտոնյա. Aravot.am
Հրապարակումներ
Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 13-ից լուծվել է ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանի աշխատանքային պայմանագիրը:
Հայկ Ավագյանը հաստատել է, որ իրեն իսկապես ազատել են աշխատանքից:
«Այո, ճիշտ է, ինձ ազատել են աշխատանքից, եւ ես դա համարում եմ անօրինական, որովհետեւ ես իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ: Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»,- ասել է Հայկ Ավագյանը` ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններ անելուց:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից