ԱՄՆ-ն հերքում է Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու գաղափարը
ԱՄՆ
Սիրիական հակամարտության զոհերի քանակի աճը չի ազդել Ամերիկայի դիրքորոշման վրա՝ Սիրիայում ապստամբական խմբավորումներին միայն ոչ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում:
Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ԱՄՆ-ը ձեռնարկել կոշտ միջոցառումներ Սիրիայի հակամարտության հարցում, քանի որ զոհերի քանակը արդեն հասել է 60 հազարի, Վիկտորիա Նուլանդը մասնավորապես նշել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ սիրիական ռեժիմի վրա պատժամիջոցների միջոցով գործադրվող ճնշումը, ապստամբներին ոչ ռազմական օգնություն տրամադրելը, ինչպես նաև Սիրիայի ներսում հումանիտար օգնության տրամադրումը ներկա պահին ճիշտ քաղաքական ուղի է ԱՄՆ-ի համար: Մենք բազմիցս խոսել ենք, դեռևս երբ քննարկում էին Եմենը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, ասելով, որ բոլոր դեպքերում իրավիճակները տարբեր են լինում օտարերկրյա միջամտության համար»,-փոխանցում է Interfax-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)