Վիճակախաղով 1 մլն դոլար շահած ամերիկացուն թունավորել են
Հասարակություն
Ամերիկացի Ուրուժ Խանը, ով 2012թ. ամռանը վիճակախաղով 1 մլն դոլար էր շահել, մեկ ամիս անց մահացել է կալիումի ցիանիդով թունավորվելու հետևանքով: Նման եզրակացության է եկել դիակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովը:
Հանգուցյալի հարազատներն ի սկզբանե նրա մահը կասկածելի են համարել և չեն համաձայնվել բնական մահով կյանքից հեռանալու նախնական վարկածի հետ:
Հայտնի է, որ Խանը քիմմաքրման կենտրոն ուներ: Դեռևս պարզ չէ, թե ում համար կարող էր շահավետ լինել նրա մահը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը