Հրդեհ՝ Երևանում․ կա զոհ (տեսանյութ)
ՀրապարակումներՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։
Նախնական տվյալներով՝ մեկ անձ տուժել է։
Հրդեհի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
ԹԱՐՄԱՑՎԱԾ
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջները կանխել են կրակի տարածումն ու հրդեհաշիջման աշխատանքներ են իրականցրել, շտապօգնության ավտոմեքենայում տանտիրուհին գիտակցության չգալով մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է, ով այրվածքներ չի ունեցել, մահվան պատճառն էլ ծխահարվելն է եղել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից