Ազգային հարցերը փակում են վանդակի մեջ, անունը դնում են «քաղաքականություն»․ Արտաշես սարկավագ
Հրապարակումներ
«Ինչպիսի՞ն պիտի լինի մարդկանց տրամադրությունը, երբ իրենց հոգևոր առաջնորդը ձերբակալված է, ու ձերբակալված է մի երկրում, որը համարվում է առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը։ Սա խայտառակություն է»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշես սարկավագ Աջապահյանը։
«Միայն իշխանությունը չէ մեղավոր, եթե միայն իշխանությունը մեղավոր լիներ, ապա իշխանությունը չէր կարող այս աստիճան ապօրինություն գործել և անպատիժ մնալ։
Բոլորս ենք մեղավոր, որովհետև Աստծուց հեռացել ենք, մեր կյանքում մեղքին տեղ ենք տվել»,–հավելեց նա։
Արձագանքելով իշխանության կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե հոգևորականներն իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, Արտաշես սարկավագ Աջապահյանն ասաց.
«Եկեղեցականները միշտ էլ զբաղվել են ազգային հարցերով, իսկ սա ազգային հարց է։ Ազգային հարցերը փակում են վանդակի մեջ, անունը դնում են «քաղաքականություն» և ասում են՝ «այ սա քաղաքականություն է, սրանով արգելված է ձեզ զբաղվել»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից