Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է 

Փաշինյանի որդեգրած գործելաոճը միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ՝ պառակտմանը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հրապարակումներ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկե, իրապես խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսեյն եւ այլք), ովքեր, ակամա թե դիտավորությամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունություն։

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։

Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 1990-ական թվականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանավանդ, Բաքվի ջարդերից հետո Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների պարագայում։ Մեր իշխանությունն այդ հարցը լուծեց հետեւյալ կերպ. ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչություն», որը գլխավորում էր կառավարման մեծ փորձառություն ունեցող եւ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսյանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտությանը։ Ի դեպ, 2023 թվականին նման մի կառույց ստեղծելու առաջարկով Փաշինյանին դիմել էր Սամվել Բաբայանը, սակայն մերժում էր ստացել նրանից։

Այսպիսով, մերժելով նման մի աշխատունակ կառույց ստեղծելու գաղափարը, Փաշինյանը եւ նրա թիմակիցները իրենց քայլերի անարդյունավետությունը ստիպված են քողարկել ագրեսիվ հռետորաբանությամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատվիրակելու արհեստավարժ պաշտոնյաներով համալրված մի հատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատվությունը կլիներ համակարգված գործունեությունը եւ արցախահայերի արդարացի պահանջների բավարարումը։ Դրանով նա, ըստ էության, ոչ թե հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց ավելի է մղում շարունակելու եւ թեժացնելու բողոքի ցույցերը, ակամա խորացնելով ապակայունությունը։

Արժե հիշեցնել, որ սա Փաշինյանի միակ ձախորդությունը չէ։ Նման մի աններելի եւ վտանգավոր արկածախնդրություն նա դրսեւորեց նաեւ Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը սակայն վիժեցվեց համաժողովրդական խիստ հակազդեցության շնորհիվ։ Արդյունքում նա ստիպված եղավ, գոնե միառժամանակ, դադարեցնել Եկեղեցու դեմ ծավալած իր պառակտիչ արշավը։

Փաշինյանի հաջորդ սադրիչ քայլը եղավ ՀԷՑ-ի ազգայնացման հակասահմանադրական ձեռնարկումը եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող անօրինական պատժիչ գործողությունը, ինչը եւս մեր երկրին խիստ անհրաժեշտ կայունության հաստատումը խաթարող գործոններից մեկն է։

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած հախուռն գործելաոճը իրապես միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ, միայնումիայն, պառակտմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում
Ամենադիտված