USB նոր մոնիտոր HP-ից. CES
Գիտություն և Մշակույթ
HP ընկերությունը Consumer Electronics Show (CES 2013) ամենամյա ցուցահանդեսին ներկայացրել է USB-մոնիտոր՝ TN էկրանով, 15.6 անկյունագծով, որի որակը 1366*768 կետ է: Էկրանի կողմերի հարաբերությունը հավասար է 16:9-ի:
Սա ընկերության առաջին մոնիտորն է, որը սնուցում է ստանում USB-ով: Սարքավորումը հնարավոր կլինի ձեռք բերել արդեն հունվարին, 179 ԱՄՆ դոլլարով: Մոնիտորի՝ HP U160-ի քաշը կազմում է 1,54 կիլոգրամ, իսկ հաստությունը՝ 3 սմ: Էկրանի պայծառությունը կազմում է 180 լյումեն: Մնացած տվյալների մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն ընկերությունը հավաստիացնում է, որ էկրանի կոնտրաստի գործակիցը չի զիջում նոթբուքերի նույն ցուցանիշին:
HP U160-ը դիտարկվում է կոմերցիոն օգտագործման, ասենք՝ ցուցադրությունների համար: Իսկ մոնիտորը կգրանցի հաջողություն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)