ՄԱԿ-ը բոլոր սիրիացիներին չի կարող ապահովել սննդամթերքով
Աշխարհ
ՄԱԿ-ի սննդամթերքի գործակալությունը նշել է, որ չի կարող ապահովել մեկ միլիոն սիրիացի փախստականներին սննդամթերքով: Այս մասին տեղեկացնում է Associated press գործակալությունը:
Գործակալությունը նշել է, որ ՄԱԿ-ը մինչ այժմ շուրջ 2,5 մլն սիրիացի փախստականներից օգնել է 1,5 միլիոնին: Խոսնակ Էլիզաբեթ Բորսն ասել է, որ անվտանգության բացակայության պատճառով չեն կարողանում օգտագործել սիրիական Թարթուս նավահանգիստը, որի հետևանքով շատ սիրիացիներ չեն կարող օժանդակություն ստանալ: Բորսը նաև նշել է, որ աճող վտանգի պատճառով իր անձնակազմը դուրս է բերել Հոմս, Հալեպ, Թարթուս և Քամիսլի քաղաքներից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)