Ի՞նչ մեքենաներով են երթևեկում մեր պաշտոնյաները
Հասարակություն
Շքեղ մեքենաների ավտոշարասյան պակաս ինչ-ինչ, բայց Հայաստանում, հաստատ չի զգացվի: Թեև շատերն ասում են, որ Հայաստանում մեծ քանակությամբ «փող չի ֆռռում», բայց վերջին սերնդի ամենաթանկանոց մեքենաները լավ էլ «ֆռռում են»:
Այն, որ ԱԺ պատգամավորների մեծ մասն ունևոր է և «ձեռքերը քարի տակ չէ», դա ոչ ոքի համար նորություն չէ: Նրանցից շատերը քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև շրջաններում ունեն շքեղ առանձնատներ, իսկ մեքենաների մասին երևի թե խոսելն արդեն իսկ ավելորդ է՝ մեկի փոխարեն մի քանիսը: Իսկ թե ինչ միջոցներով են նրանք ձեռք բերել այդ մեքենաները, հայտնի չէ, բայց մի բան հաստատ է՝ ոչ պատգամավորական «չոր» աշխատավարձով, քանի որ նրանցից շատերն ունեն իրենց սեփական բիզնեսը և մեքենան ինչ է, այն էլ վերջին մոդելի «ֆիրմա մաշնան», որ մեր պետական պաշտոնյաները չկարողանան ձեռք բերել: Ուղղակի հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ նրանք իրենց հայտարարագրերում չեն նշում իրենց մեքենենաների մասին: Ամաչո՞ւմ են, թե՞ վախենում: Հարց, որի պատասխանը մենք, ցավոք, ի զորու չենք տալ:
Ստորև ներկայացնում ենք մեր պետական պաշտոնյաներից մի քանիսի ավտոմեքենաները:

BMW X5 մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանին

«Toyota Prado» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին

«Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշներով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին
«Ամարտ» ֆիրմայի փոքրիկ ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին
«S դասի» մեքենան պատկանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին
Պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանին
«Audi Q7» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին
«Մերսեդես» մակնիշի 21SO840 պետհամարանիշներով ավտոմեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին
«Rolls royce» մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին
Slaq.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը