Ջուսը մրցանակները տեղավորեց զուգարանում, իսկ Սոնա Շահգելդյանը բարկացավ
Հասարակություն
Սովորաբար արտիստները մեծ ոգևորությամբ են մասնակցում մրցանակաբաշխություններին, էլ չասենք, թե որքան են նրանք ոգևորվում, երբ այս կամ այն անվանակարգում հենց իրենք են դառնում մրցանակակիրները: Սակայն վերջին երկու տարում հայկական շոուբիզնեսի երգիչ-երգչուհիների համար մրցանակաբաշխությունները փոքր-ինչ տարօրինակ էին:
Արդեն երկու տարի է, ինչ «POP հանրագիտարան»-ը մրցանակներ է շնորհում հայ արտիստներին՝ նրանց վատագույն դրսևորումների համար: Այդ պատճառով մրցանակաբաշխությունը կրում էր «Վատագույն արտիստների մրցանակաբաշխություն» անվանումը:
Ի դեպ, որոշ արտիստներ, ովքեր արժանացան այս մրցանակներին, դրան վերաբերվեցին հումորով, իսկ նրանց մի մասին արդյունքներն ուղղակի բարկացրեցին: Օրինակ՝ երգչուհի Ջուսը, ստանալով միանգամից 2 մրցանակ, առանց տատանվելու խոստացավ դրանք տեղավորել իր զուգարանում, իսկ Սոնա Շահգելդյանին բարկացրեց այն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը