Նարբե. «Ժողովուրդ, չեք ուզո՞ւմ շնորհավորել»
Հասարակություն
Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյանը, դերասան և «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի հեղինակ Նարբեն իր նոր առանձնատանը ընտանիքի ու շատ մտերիմ հարազանտների հետ նշում էր իր 28 ամյակը: Esyes.am-ի հետ զրույցում Նարբեն ասաց, որ մեծ խնջույք, հավանաբար, հունվարի 13-ին կլինի, որին ներկա կլինեն իր գործընկերներն ու շոուբիզնեսյան գրեթե բոլոր դեմքերը:
Նարբեին առաջինը շնորհավորել են կինը` Աստղիկն ու ծնողները, որոնց իր ծննդյան մասին դերասանն ինքն է հիշեցրել :) «Հունվարի 5-ի գիշերը կնոջս ու ծնողներիս հետ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Էջմիածին էինք գնում: 23:55-ին մեքենայի մեջ էինք: Ասացի` ժողովուրդ, էս չեք ուզո՞ւմ շնորհավորել :) Մեկ էլ տեսնեմ` Աստղիկը քնած է, իսկ ծնողներս նոր հիշեցին, որ ծնունդս է, ու այնուհետև սկսվեց շնորհավորանքների տեղատարափը»,- պատմեց Նարբեն:
Ի դեպ, Նարբեի ծննդյան սեղանին միայն «զատկական» կերակուրներ են եղել, ինչն էլ, ըստ դերասանի, առաջացրել է հյուրերի զարմանքը :) Մեզ հետ զրույցում նա դեռ խնջույքն էր վայելում. անգամ կնոջ նվերը դեռ չէր հասցրել բացել: «Դեռ նվերները չեմ հասցրել նայել: Մեծ անակնկալ էր ընկերներիցս մեկի նվերը. խնջույքին DJ էր հրավիրել, որն էլ ավելի թեժացրեց խնջույքը»,- ավելացրեց Նարբեն:

























































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը