Հունվարի 9-10-ը ձյուն է տեղալու
Հայաստան
Հունվարի 9-10-ն ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» գործակալությունը։
Հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 4-9 մ/վրկ, 9-10-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 13-18 աստիճանով:
Երևանում հունվարի 9-10-ը սպասվում է ձյուն, 11-13-ը՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի