Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Չեմ հավատում, որ իմ ազգությունն ազդել է հեռուստադիտողի ընտրության վրա «Ձայնում». Մարգարիտա Պոզոյան

Հասարակություն

«Ձայնի» շրջանակում (ռուսական Առաջին ալիքի երաժշտական նախագիծ) Մարգարտա Պոզոյանի փայլուն ելույթները դեռ երկար կքննարկեն աշխարհի հայերը։ Ինչպես նաեւ այն, որ աղջկա հետ անարդար վարվեցին՝ նրան չորրորդ տեղը տալով։ Այդ եւ շատ այլ հարցերի մասին Մարգարիտա Պոզոյանը պատմել է NEWS.am STYLE –ին։

Ռիտա, հայ հանդիսատեսը համարյա ոչինչ չգիտի քո մասին, իսկ քո ծագման մասին խոսում է ազգանունդ։ Պատմիր քո, ընտանիքիդ, արմատներիդ մասին…

Իմ արմատները Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից են։ Երբ տատիկս փոքր էր, նրա ընտանիքն այնտեղից գաղթել էր Կրասնոդարի երկրամասի Օտրադնայա գյուղ։ Պատերազմի ժամանակ նրանք ստիպված էին լքել իրենց տունը՝ տեղափոխվելով Ռուսաստան։ Իսկ Պոզոյան ազգանունը մայրիկինս է, եւ շատ հպարտ եմ այն կրելու համար։ Պետք է նշել, որ դաստիարակվել եմ հայկական ընտանիքում՝ հայկական ավանդույթներով։ Կարծում եմ, դա շատ բան է ասում։

Ինչպե՞ս է սկսվել ստեղծագործական ճանապարհդ։

13 տարեկանում մասնակցեցի Դոնեցկի մարզի Արտեմովսկ քաղաքի «Բախմուտի աստղիկ» մրցույթին։ Դարձա Գրան-պրիի մրցանակակիր։ Այդ պատճառով էլ հստակ կարող եմ ասել, որ ստեղծագործական ճանապարհս բավականին լավ է սկսվել։ Ապա 14 տարեկանում դարձա Եվգենի Մարտինովի «Հայրական տուն» լիրիկական երգի բաց հեռուստատեսային փառատոն-մրցույթի հաղթող, իսկ 2001 թվականին հաղթեցի Սմոլենսկում Համառուսաստանյան երիտասարդական Դելֆիական խաղերում եւ դարձա ոսկե մեդալակիր։ Դրանից հետո երաժշտական միջոցառումներում ու մրցույթներում մասնակցությունը սովորական բան դարձավ։

Քո բեմական անունը Arishata է։ Ի՞նչ է այն նշանակում։

Շատ վաղուց, մոտ 7 տարի առաջ R'n'B երեկոյի համար մականուն էի փնտրում։ «Մարգարիտա Պոզոյան», «Մարգո» չէին սազում R'n'B երգչուհուն։ Մտածեցինք, մտածեցինք… Ինձ զանգեցին ընկերներս ու ասեցին. «Քեզ համար մականուն ենք մտածել։ Կլինես Արիշատա»։ Երբ հարցրի, թե ինչ է այն նշանակում, կատակեցին, ասելով՝ որ իմ անունն է՝ Ռիտա, միայն ինչ-որ հնագույն լեզվով։ Սկզբում հավատացի, երկար փնտրեցի ինտերնետում, գրքերում, բայց պարզվեց, որ նման անուն գոյություն չունի։ Թեեւ, մյուս կողմից, այնտեղ երկու հայկական արմատ կա՝ «արի» եւ «շատ»։ «Հեռու կգնա» -ի նման մի բան։

Իսկ ի՞նչ տվեց քեզ «Ձայն» նախագիծը։

Առաջին հերթին անհամեմատելի մեծ փորձ։ Իմ բավականին երկար գործունեության ընթացքում ոչ մի մրցույթում այդքան մեծ աշխատանք չի եղել՝ աշխատանք տեսացիկի համար, աշխատանք հեռուստադիտողի համար, հանդիսատեսի համար։ Դրանից բացի, դա իմ կյանքի առաջին ուղիղ եթերն էր։ Ինձ շատ բան տվեց նաեւ աստղերի, մասնագետների հետ աշխատանքը։ Կարելի է ասել, որ «Ձայնը» կայունանալու փորձ էր։

Դիմա Բիլանը քեզ հետ կապված ծրագրեր ունի՞։

Հարցրեք Դիմա Բիլանին, քանի որ, եթե նույնիսկ ունի, ես առայժմ ոչինչ չգիտեմ։

Իսկ քո ծրագրե՞րը։

Դե… Ես շարունակում եմ գրել իմ երգերը, իմ որակյալ երաժշտությունը… Իսկ թե ի՞նչ կլինի, ցույց կտա ապագան։ Ամեն ինչ տանում է դեպի մեներգչային ալբոմ, բայց եթե այն ձայնագրվի իմ ցանկացած մակարդակով, զգալի ֆինանսական աջակցության կարիք կլինի։

Իսկ քո երգերի ձայնագրությունն ունե՞ս։ Ցույց տուր մեր ընթերցողին, քանի որ «Ձայնը» նախագծում կատարել ես ամեն ինչ, բացի քոնից…

Ես շատ երգեր ունեմ, սակայն ստուդիական ձայնագրություն չունեմ, քանի որ միշտ ելույթ եմ ունենում Laya Bam Band կենդանի համույթի հետ։ Jazz Parking նախագծի գործակալ եմ։ Ելույթ եմ ունենում Ալեքսանդր Պանայոտովի, Ալեքսեյ Չումակովի, Ա-Ստուդիո խմբի, Պոլինա Գագարինայի, Մարիամ ու Արմեն Մերաբովների, Dorians խմբի, Էթերի Բերիաշվիլիի, N.A.O.M.I. խմբի, նախագծի մասնակիցներ Անաստասիա Սպիրիդովայի, Պոլինա Զիզակի, Գայանա Զախարովայի, Անաստասիա Չեւաժեւսկայայի, Էդվարդ Խաչարյանի, SugaMamMas դուետի եւ շատ այլ տաղանդավոր կատարողների հետ մի բեմում։

Ռիտա, շատերը Հայաստանում համաձայն կլինեն այն մտքի հետ, թե. «Եթե Մարգարիտա Պոզոյանը լիներ Մարգարիտա Պոզոեւա՝ անպայման կհաղթեր»: Ի՞նչ ես կարծում, ազգանունդ մեղավոր է, որ չես ընդգրկվել հաղթողների եռյակում:

Չեմ ուզում հավատալ, որ դա կապված է ազգությանս հետ: Վանում եմ այդպիսի մտքերն ու ուշադրություն չեմ դարձնում նման կարծիքներին: Մենք ապրում ենք տարբեր ազգություններով լի երկրում:Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ այստեղ ծնված եւ մեծացած մարդն այս երկրի քաղաքացի է: Շատ երաժշտական մրցույթներում ներկայացրել եմ Ռուսաստանն ու դրա համար իրավունք ունեի հավակնել «Ռուսաստանի Ձայն» կոչմանը: Ցանկանում եմ նշել, որ էականորեն չեմ վշտացել, քանի որ արել եմ այն ամենն, ինչ եզրափակիչ դուրս եկած մյուս մասնակիցները. ե՛ւ երգել եմ, ե՛ւ ներկայացրել եմ ինձ: Ի՞նչ կարելի է անել, պարզապես օրենքն է այդպիսին: Ամեն ինչ արել եմ մինչեւ վերջ:

Եղե՞լ ես Հայաստանում:

Այո, մի քանի անգամ: Այցելել եմ ե՛ւ ներկայացումների, ե՛ւ հենց այնպես՝ ընկերներիս տեսնելու համար: Հիշում եմ՝ 2010 թվականին Հայաստանում «Նոր Ալիք»-ի համար մրցույթ էր անցկացվում: Ես մասնակցել եմ դրան:

Տիրապետո՞ւմ ես հայերենին:

Ցավոք՝ ոչ: Բայց անսահման ցանկություն ունեմ: Նույնիսկ դասավանդողի հեռախոսահամար եմ ձեռքբերել, սակայն ժամանակի մեջ չեմ տեղավորվում դասերի համար:

Ի՞նչ կասես քեզ երկրպագող հայ հանդիսատեսին:

Ընկերներ, շատ շնորհակալ եմ ուշադրության, մասնակցության ու շնորհավորանքների համար։ Դա ամեն ինչ արժե։ Եւ գվիտեմ, որ եթե Հայաստանից քվեարկելու հնարավորություն լիներ, ես հաստատ կհաղթեի։ Խոնարհվում եմ բոլորի առաջ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված