Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է 

«Խաղաղության գործընթաց» կոչվածը Ադրբեջանի համար ընդամենը ժամանակ շահելու միջոց է․ Արմեն Այվազյան

Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«Օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում գրել էի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարբերականությամբ՝ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։
 
Իմ դիտարկումներով՝ խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ․ հաճախ՝ 6–7 օրը մեկ։ Օրինակ էի բերել Վաշինգտոնյան կապիտուլյացիոն համաձայնագրերի կնքումը, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, և դրանից ընդամենը 10 օր անց՝ Փաշինյանի հերթական պարտվողական, թուրքավարի ուղերձը, որով նա, առանց անվտանգության որևէ երաշխիք ստանալու, հերթական զիջումներն էր խոստանում թուրք-ադրբեջանական դաշինքին։ Այդ ելույթով նա փորձեց հոգեբանորեն պարտադրել կապիտուլյացիոն դրույթները հայությանը՝ սեփական ժողովրդի փոխարեն ստորագրելով նրա ապագայի տակ։
Իմ գրառման վերջում հստակ կանխատեսում էի արել.
 
«Կարող եք ստուգել. 10 օրից ոչ ուշ՝ Իլհամ Ալիևը կամ նրա հայաստանյան «գործընկերները» հանդես կգան հերթական հարձակողական ելույթներով ու հայտարարություններով։ Որովհետև սա ՊԱՏԵՐԱԶՄ է, ոչ թե խաղաղություն»։
 
Բայց՝ ՀՀ իշխանությունների Վաշինգտոնյան կապիտուլյացիան այնքան խորքային և հակաժողովրդական էր, որ Ալիևի կողմից հաջորդ հարվածի համար պետք եղավ ոչ թե 6-7, ոչ էլ նույնիսկ 10 օր, այլ ընդամենը 3 օր։
 
Երեկ Երևանում Փաշինյանը դեռ չէր ավարտել իր սովորական բարբաջանքը «խաղաղության դարաշրջանի» մասին, երբ Ալիևը՝ բռնազավթված Քարվաճառից, հերթական վայրահաչոցն ու սպառնալիքներն ուղղեց հայ ժողովրդին՝ արհամարհելով որևէ համաձայնագիր։ Ի տարբերություն հայերին խաղաղության անիրատեսական պատրանքներով հիպնոզավորել փորձող Փաշինյանի, Ալիևն ընդգծեց, որ Հայաստանի հետ կնքված համաձայնագրերը կարող են մեկ վայրկյանում հօդս ցնդել, քանի որ, ըստ նրա, «անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը»։
 
Ալիևն իր երեկվա ելույթով ցույց տվեց, որ «խաղաղության գործընթաց» կոչվածը իրենց համար ընդամենը ժամանակ շահելու միջոց է։ Ահա նրա ուղիղ և ագրեսիվ խոսքերը.
 
«Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը, նոր հրետանային համակարգեր։ Կնքվել են պայմանագրեր նոր ռազմական ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ, իսկ առկա ինքնաթիռներն ամբողջությամբ արդիականացվել են։ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՔԱՆԻ ՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ, ԹԵ ԻՆՉ ԿԼԻՆԻ ՎԱՂԸ։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը։ Ուստի, եթե որևէ մեկի հիվանդ գլխում ծագի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնելու միտք, ապա կարծում եմ՝ նրանք կրկին կզղջան դրա համար։ Իսկ մենք այսուհետ կապրենք որպես հաղթող ժողովուրդ և հաղթանակած պետություն»։
 
Փաստորեն, Ալիևը ոչ միայն զինվում է, այլև բացահայտ հայտարարում է, որ ցանկացած պահի պատրաստ է պատերազմ սկսել։ Զուգահեռաբար, ՀՀ վարչապետը շարունակում է իր պացիֆիստական լոլոներով թմրեցնել հայ հանրությանը՝ բթացնելով ազգային վտանգի զգացումը և նահանջը ներկայացնելով որպես վերելք։
Ալիևը նաև հերթական անգամ ի ցույց դրեց իր անթաքույց ատելությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ անարգելով, նվաստացնելով ու դիվանագիտական լեզվի բոլոր սահմանները խախտելով։
 
Ահա հայատյաց ֆաշիստի խոսքերը, որոնք անհնար է առանց զզվանքի կարդալ՝
 
«Ի՞նչ հասարակության մեջ է ապրում Հայաստանը։ Այնպիսի հասարակության, որը օկուպացիայի տարիներին կողոպուտն էր դարձրել եկամտի հիմնական աղբյուրը։ Դա հիվանդ հասարակություն է, և ես դրա մասին բացահայտ եմ ասում։ Ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել։ Բայց ի՞նչ ենք մենք նրանց արել, ի՞նչ վատ բան ենք գործել, որ արժանանանք նման վանդալիզմի։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը ոչնչացվել են, մզկիթները քանդվել ու պղծվել են, մարդիկ սպանվել, այրվել են։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով մեզնից ժամանակ էին խնդրում՝ իրենց իրերը վերցնելու համար։ Մենք անգամ նրանց ժամանակ տվեցինք։ Իսկ ի՞նչ արեցին նրանք։ Վառեցին, ծառերը կտրեցին։ Մի՞թե մարդ կարող է նման բան անել։ Չէ՞ որ սա միայն անջատողական առաջնորդների արածը չէր։ Սա արվում էր զանգվածաբար։ Այսինքն՝ մենք պետք է հստակ իմանանք, թե ով է մեր դիմացը, ովքեր են մեր հարևանները: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս միշտ ունենալ առավելություն։ Այսօր ես կրկին ասում եմ՝ մենք, որպես հաղթող ժողովուրդ, հայտարարում ենք՝ չենք մոռանալու այդ չարը»։
 
Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ Վաշինգտոնյան համաձայնագրեր, ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ, փոխշահավետ առևտուր կամ բաց սահմաններ։ Ի՞նչ «խաղաղության խաչմերուկ» ու «հաղորդակցուղիներ»։ Այդ ամենն ընդամենը քողածածկույթ է՝ Հայաստանը գաղութացնելու, ստրկացնելու և վերջնականապես հայաթափելու պարզ նպատակով։
 
Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կոլաբորացիոնիստ թիմը վերածվել են ոչ ավել, ոչ պակաս՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գործիքների։ Նրանց պարտվողական քաղաքականությունը ոչ թե խաղաղություն է բերում, այլ ընդամենը ժամանակ տալիս Ալիևին՝ հաջորդ հարվածն ավելի անսպասելի, ուժգին և կործանարար դարձնելու համար։ Ու այդ ժամանակը գնալով ավելի է կրճատվում։
 
Հ.գ. ՀԻՇԵՑՈՒՄ (օգոստոսի 18-ի գրառմանս համաձայն). հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Հավանական է՝ արդեն մի քանի օրից։
 
Ճանաչենք հակառակորդի ռազմավարությունը՝ նրան առավել արդյունավետ դիմադրելու համար»։
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում
Ամենադիտված