Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

«ՀԺ». Ընտրակաշառք կբաժանեն, որ մարդիկ գնան ընտրությունների

Հայկական Մամուլ

Առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ միասնական ուժեղ թեկնածու ունենալ, ինչը բարելավեց Սերժ Սարգսյանի դիրքերը, և դատելով այն հանգամանքից, որ Սարգսյանն ուժեղ մրցակից չունի, որոշ շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ այս ընտրություններում ընտրակաշառք չի բաժանվելու:

Իրականում, սակայն, իշխանությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Հասկանալի է, որ այս իրավիճակում, երբ քաղաքացին, ըստ էության, փոփոխությունների որևէ շանս չի տեսնում, առանց շահագրգռվածության իրեն նեղություն չի տա և չի գնա հասնի ընտրատեղամաս: Այնինչ, իշխանության համար խիստ կարևոր է մասնակցություն ցույց տալ: Իհարկե, գոյություն ունեն ուռճացված ընտրացուցակներ, որտեղ, ըստ տարբեր գնահատականների, գոյություն չունեցող (մահացած) կամ հանրապետությունից բացակայող քաղաքացիների թիվը հասնում է 700 հազարի, որոնց շնորհիվ էլ ռեժիմը միշտ նկարում է այն թվերը, որ իրեն անհրաժեշտ են: Բայց գոյություն ունի նաև արտաքին ֆոն ապահովելու խնդիր, միջազգային դիտորդների հարց կա, հեռուստաընկերություններով լեփլեցուն տեղամասեր նկարահանելու հարց և այլն: 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական թվերի, ընտրությունների մասնակցությունը եղել է 1 միլիոն 572.858 հազար: Այսինքն, առնվազն այսքան մասնակցություն իշխանությունը պետք է փորձի ցույց տալ: Իսկ քանի որ Հայաստանում նախագահական ընտրություններում ակտիվությունը սովորաբար շատ ավելի մեծ է լինում, թերևս հարկ լինի մասնակցության ավելի մեծ թվեր ապահովել: Օրինակ, 2008-ի նախագահական ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական, հանձնաժողովի թվերի, 1 մլն 671 հազ 27 քաղաքացի է մասնակցել: Այնպես որ, ամեն ինչ այս անգամ ևս մոտավորապես նույնն է լինելու, ինչպես եղել է նախորդ ընտրություններում: Ավելին, արդեն տեղեկություններ կան, որ դեռ 2012-ի դեկտեմբերին մի շարք կառույցների, մասնավորապես էլցանցերի, գազի գրասենյակների, համատիրությունների հրահանգ է իջեցվել, մոտավորապես հետևյալ բովանդակությամբ չկարծեք, թե ձեռքներդ ծալած նստելու եք, սկսեք նախապատրաստվել ընտրություններին: Ու արդեն հիմիկվանից, ըստ նույն աղբյուրների, սույն կառույցներում ուսումնասիրվում են քաղաքացիների պարտքերը, ճշտվում՝ ով է բացակայում երկրից և այլն: Այսինքն, այս ընտրություններում ևս մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով նրանց շահագրգռելու նույն մեխանիզմներն են գործի դրվելու:

Ըստ «ՀԺ» աղբյուրների, դեռ դեկտեմբերի վերջից որոշակի հրահանգներ են իջեցվել դպրոցների տնօրեններին ևս, որոնք արդեն կազմ-պատրաստ սպասում են ընտրություններին: Մի խոսքով, գործի են դրվելու նույն մեխանիզմները՝ փող, վարչական լծակ, կեղծ ընտրացուցակներ և այլն: Պարզապես, այս անգամ գործը համեմատաբար ավելի հեշտ է լինելու, ընտրակաշառքը, ըստ որոշ տեղեկությունների, ավելի փոքր, աղմուկը, ըստ էության, բացառվում է՝ հաշվի առնելով թեկնածուներին, ինչպես նաև կեղծիքների ավելի «դեմոկրատական» ու կատարելագործված մեխանիզմը:

Երեկ թերթի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ևս կարծիք հայտնեց, որ իր հաղթանակի համար իշխանությունը, որ ցանկություն ունի վերարտադրվելու, նույն մեթոդներն է կիրառելու: «Անցած խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը էլի խոսեցին, որ կեղծելու նոր, ավելի հմուտ ձևեր են գտել, այսինքն, բոլորը նկատեցին, որ իր համար հաղթանակ ապահովելու նպատակով իշխանությունները անում են այն, ինչ բոլորը գիտեն: Բնական է, որ այս անգամ էլ համապատասխան ձևերը պիտի օգտագործեն և, եթե ցանկանում են ամեն գնով իրենց համար հաղթանակ ապահովել, պարզ է, որ արդեն գլուխները աշխատում են: Հիմա ինչ կապ ունի՝ այս ձևով են անելու, թե այն ձևով են անելու, ինչպես են անելու: Եթե հասարակությունը ի վիճակի չէ ապահովել այնպիսի քաղաքական վիճակ, որ դա չստացվի, չկարողանան անել, արդեն ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում այն, թե ինչ ձևով են անելու»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա, այն գումարը, որ տրվում է ընտրողներին, դասական իմաստով է կաշառք. «Դա կաշառք չէ, դա ստվերային պայմանավորվածություններ են: Հասկանալի է, որ իշխանություններն ինչ-որ ձև կգտնեն վերարտադրվելու համար: Բայց պետք է մարդկանց մղել պայքարի և թույլ չտալ, որ դա կատարվի: Եթե դա թույլ ես տալիս, արդեն հետաքրքիր էլ չէ, թե ինչ ձևով մարդկանց մասնակցություն կապահովեն կամ ինչ ռեսուրսներ կկիրառեն»,- ասել է քաղաքագետը: Ըստ նրա, 2012-ի խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ ցույց տվեցին, որ հասարակությունն անտարբեր է դարձել ընտրությունների հանդեպ և իշխանությունն ամեն ինչ անելու է, որ շարունակեն այդպես մնալ, քանի որ այդ կերպ իր գործը անհամեմատ հեշտանում է: «Հիմա ամեն ինչ կախված է, թե ինչպես են հաշվում՝ մասնակցության քանի տոկոս պետք է լինի: Նախապես կճշտեն, թե ով է գնալու քվեարկության, ով՝ ոչ և ըստ այդմ՝ համապատասխան միջոցներ կկիրառեն: Պետք է ձև գտնեն՝ մարդկանց պարտադրելու՝ գնալ քվեարկության, թե ոնց կանեն, դեռ կորոշեն, բայց դա նրանք ամեն անգամ անում են՝ հասկանալով, որ կատարում են քրեական հանցագործություն»,- նշել է քաղաքագետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված