«ՀԺ». Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է
Հայկական Մամուլ
Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի 68-րդ տարեդարձը: «Հայկական ժամանակ»-ը ի սրտե շնորհավորում է աոաջին նախագահին և սա անում է լավագույն մաղթանքներով:
Լևոն Տեր-Պետրոսյանը Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահը լինելով, մեր նորագույն պատմության ամենախարիզմատիկ և խորհրդավոր գործիչներից է: Այսպիսի մարդկանց օբյեկտիվ գնահատականը սովորաբար ժամանակակիցները չէ, որ տալիս են, այլ պատմությունը: Կասկածից վեր է, որ պատմությունը Տեր-Պետրոսյանին դրական է գնահատելու, որովհետև ուղղակիորեն նրա անվան հետ է կապվում Հայաստանի անկախության ձեռքբերման անցնցում ընթացքը և 90-ականների համակարգային ճգնաժամի հաղթահարումը: Իսկ Ղարաբաղի պատերազմում հաղթել է այն բանակը, որի գերագույն գլխավոր հրամանատարը հենց Տեր-Պետրոսյանն է եղել: Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարոն նախագահ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին