Վրաստանում եվրոպական երկրների կողմից հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել
Վրաստան
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումի քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի 36-ամյա քաղաքացու, որին «Ինտերպոլի» միջոցով հետախուզում էին Գերմանիայի և Լեհաստանի կողմից: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուկրաինացին մեղադրվում է տարբեր հանցագործությունների կատարման մեջ, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու և միգրանտների անօրինական տեղափոխման մեջ։
Ներկայումս վրաց իրավապահ մարմինները տղամարդու նկատմամբ օրենքով սահմանված նախնական արտահանձնման ընթացակարգեր են իրականացնում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)