Սիրիացի ապստամբները հանդիպում կանցկացնեն Բրիտանիայում
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմադիր ուժերը համատեղ հանդիպում կանցկացնեն Բրիտանիայում՝ քննարկելու միջազգային հանրության կարծիքները՝ կապված միջինարևելյան երկրում իշխանության փոփոխության հետ: Այս մասին հայտնում է Express անգլիական պարբերականը:
Երկօրյա հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետևում Արևմտյան Սուսեքսի Վիլթոն պարկում: Հանդիպմանը կմասնակցեն պաշտնոյաներ, մասնագետներ և ակադեմիկոսներ, ինչպես նաև ներկայացուցիչներ տարբեր արաբական պետություններից, այդ թվում՝ սիրիական Ազգային Կոալիցիայի ղեկավարներ:
Թվիթերում տեղադրված հաղորդագրության մեջ ԱԳ նախարար Վիլյամ Հագը նշել է. «Բաշարի իշխանազրկումն անխուսափելի է, և կենսական նշանակություն ունի այն, թե միջազգային հանրությունն ինչպես է տեսնում Սիրիան Ասադից հետո»:
Հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչպիսի մարտահրավերների կհանդիպի Սիրիան անցումային շրջանում, և թե միջազգային հանրությունն ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերել այդ հարցում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)