Ողջույն զենքին. Ամերիկյան դպրոցներում ուսուցիչներին կրակել կսովորեցնեն
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օհայո և Թեքսաս նահանգներում Յուտա նահանգի օրինակով, ուր ավելի քան 150 ուսուցիչ զենքով կրակել սովորելու դասընթացների է հաճախում, դպրոցի ուսուցիչներին և մանկապարտեզի դաստիարակներին զենքից օգտվել կսովորեցնեն. գրում է Reuters-ը:
Իշխանությունների խոսքերով՝ նման միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի երեխաների վրա հարձակման դեպքում ուսուցիչները կարողանան պաշտպանել աշակերտներին:
Հիշեցնենք, որ անվտանգության այս միջոցառումների քննարկումն արդիական է դարձել ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահագում՝ Նյութաունում, մոլագարի կողմից 26 դպրոցական երեխաների և ուսուցիչների զանգվածային սպանդից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)