Իտալիայում հայտնաբերվել է Հռոմեական դարաշրջանին պատկանող 7 արձան
Գիտություն և Մշակույթ
Իտալացի հնագետները բացառիկ հայտնագործություն են կատարել՝ հայտնաբերելով Հռոմեական դարաշրջանին պատկանող 7 հուշարձան:
Արձանները հայտնաբերվել են հռոմեացի պոետ Օվիդիոսի հովանավորին պատկանող ամառանոցի լողավազանի հատակին. հայտնում է BBC-ն:
2 մ բարձրություն ունեցող արձանները պատկերում են հպարտ Նիոբե մոր մասին պատմող միֆի կերպարներին, որի մասին խոսում է Օվիդիոսն իր Մետամորֆոզներում:
Ենթադրվում է, որ արձանները հայտնվել են ավազանի հատակին երկրաշարժի ժամանակ և 2000 տարի շարունակ մնացել հողի տակ:
Օվիդիոսն իր մետամորֆոզներում պատմում է 14 երեխայի հպարտ մայր Նիոբեի մասին, ով հպարտանում էր նրանով, որ ավելի շատ երեխաներ ունի, քան մայրության խորհրդանիշ Լատոնան (հունական դիցաբանություն): Նիոբան պատժվել էր իր գոռոզության համար, երբ Լատոնայի երկվորյակ զավակներ Արտեմիսն ու Ապոլլոնը սպանել էին նրա երեխաներին: Նիոբան վշտից վերածվել էր հավերժապես արցունքեր թափող քարե արձանի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)