Իրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-ի Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Գեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրեն Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը 

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. քաղաքական գործիչները՝ Տեր-Պետրոսյանի մասին

Քաղաքական

Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:

Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945-ի հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968-ի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972-ին Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987-ին նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

1989-ի օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990-ի մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-ի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996-ի սեպտեմբերի 22-ին։ 

1998-ի փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։

2007-ին Տեր-Պետրոսյանը նորից վերադարձավ քաղաքական դաշտ։ Նրա շնորհիվ հենց 2007-ից սկսվեց նոր համազգային շարժում՝ հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին:

2008-ին Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում առաջադրեց իր թեկնածությունը, սակայն կեղծված ընտրությունների արդյունքում պարտություն կրեց:

Լուրեր.com-ը դեռ 2013թ-ին, զրուցել է քաղաքական գործիչների հետ, ովքեր, շնորհավորելով Տեր-Պետրոսյանին, գնահատական տվեցին վերջինիս գործունեությանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տեր-Պետրոսյանին գնահատում է որպես լուրջ մտավորական և որպես գիտնական:

«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀ առաջին նախագահին: Լևոն Տեր-Պետրոսյանին ես գնահատում եմ որպես լուրջ մտավորական, որպես գիտնական: Ես ինքս հաճույքով ընթերցում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գրքերը և սիրով կսպասեմ Լևոն Տեր-Պետրոսյան մտավորական-գիտնականի հաջորդ գրքերին: Մենք պետք է կարողանանք գնահատել՝ մի կողմ դնելով քաղաքական տարբեր տարաձայնություններ և քաղաքական տարբեր մոտիվացիաներ: Պետք է կարողանանք գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի կայացման գործում: Մենք չպետք է մոռանանք նաև, որ պատերազմի հաղթանակը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ»,-ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին շնորհավորեց ՀՀ հիմնադիր նախագահին, նշեց, որ նրան՝ որպես քաղաքական գործչի շատ բարձր է գնահատում և ցանկանում է ամենայն բարիք: 

Լուրեր.com-ը զրուցեց նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի հետ.

«Նա իմ երկրի առաջին նախագահն է: Ես խոր հարգանք ունեմ իմ երկրի բոլոր նախագահների նկատմամբ: Եղել են շատ տարբեր քաղաքական տեսակետներ, բայց ես հարգում են նրան: Երկար տարիների կյանք եմ ցանկանում առաջին նախագահին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ծննդյան օրերին քիչ են հիշում մարդկանց թերությունների մասին, հիշում են միայն լավը. «Շնորհավորում եմ ՀՀ առաջին նախագահին տարեդարձի կապակցությամբ: Նա բավականին բարդ ժամանակում է ղեկավարել երկիրը, և որքան էլ կան տարբեր գնահատականներ նրա պաշտոնավարման տարիների հետ կապված, մի բան ակնհայտ է, որ այդ տարիներին Հայաստանը և Արցախը շահեցին պատերազմը, և դա բավական է ասելու, որ Տեր-Պետրոսյանը վատ քաղաքական գործիչ չէ: Միգուցե կան սխալներ, վրիպումներ, բացթողումներ, դրանցից ոմանք նույնիսկ, կարող է, կոպիտ են կամ աններելի, բայց, համենայն դեպս, նա իր պաշտոնավարման ընթացքում պատերազմի համար ապահովել է այնպիսի ելք, որը թույլ է տալիս նրան բարձր գնահատել»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ անձամբ է գնում Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորելու. «Իմ մաղթանքներն անձամբ կփոխանցեմ»,- ասաց նա:

Գայանե Համբարձումյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան
Ամենադիտված