Իշխանության առաջին պլանի ակտորները շարունակում են պնդել, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում․ պատգամավոր
Հրապարակումներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության առաջին պլանի ակտորները` նախօրեին ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում:
Հայաստանում կա՞ գեթ մեկ մարդ, ով հավատում է այս ակնհայտ ստախոսությանը: Ո՛չ, չկա:
Ռեժիմի ակնկալիքն այն է, որ նույն տխմարությունը երկար կրկնելու դեպքում, հասարակության մի մասի մոտ նստվածք կթողնի ու դա էլ մի կերպ «կսղացնեն»:
Ներքաղաքական իրադարձություններից մինչև արտաքին քաղաքականություն, իշխանության և նրա արբանյակ ուժերի նպատակը կիսաճշմարտություններով, ստով ու կեղծիքով հասարակությանը «ֆռացնել» է` իշխանության երկարաձգելու ակնկալիքով»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից