Ճապոնիան ռազմական նպատակներով կծախսի 2.1 միլիարդ դոլար
Աշխարհ
Ճապոնիան որոշել է ծախսել 2.1 միլիարդ դոլար հրթիռների, կործանիչների, նաև ուղղաթիռների ձեռք բերման համար, որը միտված է ուժեղացնելու պաշտպանական զինուժը՝ հակառակ Չինաստանի կողմից աճող սպառնալիքների: Այդ մասին նշել է Agence France Press լրատվական գործակալությունը:
Պաշտպանության նախարարի խոսնակը նշել է, որ պահանջել են 2.1 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որը միտված է նաև գնելու PAC-3 հակահրթիռային համակարգեր, ինչպես նաև F-15 կործանիչներ:
Հիշեցնենք, որ Ճապոնիան տարածքային խնդիրներ ունի Չինաստանի հետ որոշ կղզիների համար: Ճապոնիայի անհանգստությունները կապված են նաև Հյուսիսային Կորեայի հետ, որն անցած ամիս հրթիռ արձակեց Ճապոնիայի հարավային կղզիների վրայով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)