Շուրջ 226 միավոր մեքենասարքավորում մաքրում էր ձյունը
Հասարակություն
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։
Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում՝ 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և «Բելառուս GSB» մակնիշի 34 տրակտոր։ Գիշերային ժամերին աշխատանքներին ներգրավվել է ևս 7 գրեյդեր։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար շինարարական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավվել է լրացուցիչ ևս 52 մեքենասարքավորում։
Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և ավելի քան 700մ/խ ավազ։ Փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը