Google-ի ղեկավարը Հյուսիսային Կորեային կոչ է անում հասանելի դարձնել ինտերնետը
ԱՄՆ
Ամերիկյան Նյու Մեքսիկո նախանգի նախկին նահագնապետ Բիլ Ռիչարդսոնը և Google ինտերնետային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթը ՀյուսիսայինԿորեա կատարած իրենց այցելության ժամանակ տեղական իշխանություններին կոչ են արել ապահովել ինտերնետի հասանելիությունն իրենց բնակիչների համար. փոխանցում է BBC-ն:
«ԿԺԴՀ-ի քաղաքացիներն ավելի լավ կապրեն, եթե ավելի շատ օգտվեն բջջային հեռախոսներից և գործող ինտերնետից)»,-հայտարարել է Ռիչարդսոնը: Այս հաղորդագրությունը Ռիչարդսոնն ու Շմիդթը փոխանցել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին և կառավարության ներկայացուցիչներին:
Ռիչարդսոնն ու Շմիդթը եռօրյա պաշտոնական այցով ժամանել են ԿԺԴՀ՝ չնայած այն բանին, որ Արևմուտքը հավանություն չէր տվել այդ գաղափարին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)