+45 ջերմաստիճան և 140 հրդեհ՝ Նոր Հարավային Ուելսում
ԱՐԽԻՎ
Նոր Հարավային Ուելսում, որը Ավստրալիայի ամենաբնակեցված նահանգն է, ավելի քան 100 հրդեհ է բռնկվել։ Այս պահին զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա։ Երկուշաբթի օրը դարձել է երկրի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճան գրանցած օրը. հաղորդում է lenta.ru–ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ երկրում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Հունվարի 8–ին օդի ջերմաստիճանը 45 աստիճան է եղել։
Ուժեղ շոգն ուղեկցվում է ուժեղ քամիներով և չոր եղանակով։ Ամբողջ երկրում կրակ վառելու արգելք է մտցվել, բոլոր ազգային այգիները փակվել են այցելուների համար։
Հունվարի 8-ին Ավստրալիայի նահանգում գրանցվել է մոտ 130 հրդեհ, որից 40-ը հրշեջները չեն կարողանում մարել, իսկ հունվարի 9–ին հրդեհների քանակը հասել է 140-ի, որից 30-ը հնարավոր չի լինում մարել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)