Կառավարությունը դեմ է Արցախի հետ դեկտեմբերի 1-ը Վերամիավորման օր սահմանելու առաջարկին
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է դեկտեմբերի 1-ը որպես Վերամիավորման տոն օր սահմանելու առաջարկին: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը օրենսդրական նախաձեռնություն են հանդես բերել՝ դեկտեմբերի 1-ը նշել որպես Վերամիավորման օր, քանի որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ագային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ և Արցախի վերամիավորումը:
Սակայն ՀՀ արտգործնախարարությունը բացասական եզրակացություն է պատրաստել այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի հաստատմանը: Ըստ կառավարության եզրակացության՝ օրենքի ընդունումը Ադրբեջանի կողմից կօգտագործվի որպես լրացուցիչ փաստարկ՝ հիմնավորելու իր ապակառուցողական դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնելով ոչ թե հակամարտություն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, այլ տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)