ԿԸՀ-ում առայժմ հավատարմագրված են մեկ տեղական ՀԿ-ի դիտորդներ
ԱՐԽԻՎ
Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առայժմ հավատարմագրված է մեկ տեղական հասարակական կազմակերպության՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի 63 դիտորդ: Այս մասին Lurer.com-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Նշենք նաև, որ դիտորդների հավատարմագրումը կտևի մինչև փետրվարի 8-ը:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն
միջազգային կազմակերպությունները
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)