Նույնիսկ գերեվարության մեջ գտնվելով՝ Բակո Սահակյանը շարունակում է մնալ որպես անառարկելի մեծություն․ Աշոտ Ղուլյան
Հրապարակումներ
Բոլոր առաջնորդները երազում են պահել այն սերն ու հարգանքը, որ ստանում են իշխանության տարիներին: Այդ վերաբերմունքն այսօր Ձեր հանդեպ ավելի ընդգծված է: Այս մասին գրում է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Այս արձանագրումն արվել է Բակո Սահակյանի 60-ամյակի առթիվ իմ գրառման մեջ, սակայն այս իմաստով ոչ մի բան չի փոխվել: Հակառակը, նույնիսկ գերեվարության մեջ գտնվելով՝ նա շարունակում է մնալ որպես անառարկելի մեծություն: Արցախը սիրել տալու նրա հատուկ մագիան, վստահ եմ, այսօր էլ բարի հիշողություններով մնում է հայության բոլոր հատվածներում և բազմաթիվ օտարների սրտերում:
Շնորհավոր Ձեր հոբելյանը, նախագահ Սահակյան,
Ձեզ, մեր մյուս ընկերներին ու բոլոր հայ գերիներին շուտափույթ ազատություն»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից