Մալազիական նահանգի սուլթանն արգելել է ոչ մուսուլմաններին օգտագործել «Ալլահ» բառը
Աշխարհ
Մալազիական Սելանգոր նահանգի սուլթան Շարաֆուդդին Իդրիս Շահը արգելել է իր ենթակայության տակ գտնվող՝ իսլամ չդավանող քաղաքացիներին օգտագործել «Ալլահ» բառը: Նրա կարծիքով՝ այդ սուրբ անունը տալու իրավունք ունեն միայն մուսուլմանները, փոխանցում է The New Straits Times-ը:
Նման նախաձեռնության պատճառ էր հանդիսացել ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով առաջարկվում էր Աստվածաշնչի մալազիական թարգմանության ժամանակ օգտագործել «Ալլահ» բառը՝ քրիստոնեկան «Աստված» բառը թարգմանելու համար:
Հիշեցնենք, որ Մալազիայի պաշտոնական կրոնը իսլամն է, որը դավանում է երկրի բնակչության 60%-ը: Միաժամանակ երկրում քարոզվում է կրոնական ազատությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)