Facebook-ի նոր նախագծերը
Աշխարհ
Facebook-ը մտադիր է ստեղծել հեռախոս: Այս մասին տեղեկացնում է անգլիական Daily mail պարբերականը:
Facebook-ը հրավիրել է բոլոր լրագրողներին՝ ներկա գտնվելու Silicon Valley ցուցադրությանը: Կազմակերպությունը բազմիցս հանդես էր եկել հայտարարություններով այն մասին, որ պատրաստվում է հեռախոս ստեղծել: Վերջին հաղորդագրությունները նշում են, որ Facebook-ը հրավիրել է մասնագետներ Apple's, iPhone և iPad կազմակերպություններից: Հեռախոսները արտադրվելու են HTC կազմակերպության կողմից:
Facebook-ը հանդես է եկել նաև նոր նախագծով, համաձայն որի՝ օգտատերերը կարող են իրենց ընկերների համար թողնել ձայնային հաղորդագրություններ: Մասնագետները նշում են, որ այս միջոցներով Facebook-ը ցանկանում է գերակշռող դիրք գրավել սոցցանցերի ցանկում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան