Բրազիլացի տատիկը մարիխուանա էր աճեցնում լոլիկի անվան տակ
Աշխարհ
Բրազիլական Սան Պաուլու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 69-ամյա մի կնոջ մարիխուանա աճեցնելու պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Ծեր կնոջ մոտ հայտնաբերվել է 40 թուփ արգելված խոտաբույս, որոնք նա աճեցնում էր իր պատշգամբի ծաղկամանների մեջ: Թմրանյութերի պայքարի դեմ բաժինն այդ մասին անանուն ահազանգ էր ստացել:
Սակայն ծեր կինը հեշտությամբ չի հաշտվել իր ձերբակալության մտքի հետ. նա հերքում է իրեն ներկայացրած մեղադրանքները՝ նշելով, որ մարիխուանայի սերմերը պատահաբար են հայտնվել ծաղկամաններում, որ դրանք այնտեղ թռչուններն են նետել: Սակայն շուտով կինը առաջ է քաշել մի նոր վարկած՝ պնդելով, որ ինքը զբաղվել է լոլիկների աճեցմամբ, որոնք, չգիտես ինչու, քանի տարի է՝ պտուղ չեն տալիս: Սակայն շուտով նա ստիպված է եղել դադարեցնել իր անհեթեթությունների շարանը և խոստովանել, որ արդեն կես տարի է, ինչ զբաղվում է մարիխուանայի աճեցմամբ:
Հետաքննությունը պարզել է, որ կինը քրեական անցյալ է ունեցել. մի քանի տարի առաջ նա ազատազրկվել էր իր հարևանուհու սպանության մեղադրանքով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)