«Առավոտ». Իրավիճակի վտանգավորությունը ավելի կմեծանա
Հայկական Մամուլ
«Իրավիճակի վտանգավորությունը 2013-ին կմեծանա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ Նոր տարվա շնորհավորանքների ժամանակ ու ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում հնչեցրած սպառնալիքները՝ երեկ այսպիսի կանխատեսում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Իրավիճակը դիտարկելով Ադրբեջանի՝ առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնին՝ քաղաքագետը նկատեց. «Քանի որ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ղարաբաղյան թեմատիկան Ալիևի քաղաքականության զխավոր հենասյուներից մեկն է, ենթադրում եմ, որ 2013 թվականը բավականին լարված է լինելու: Լարվածությունը մեծ կլինի, իսկ ակնկալիքներ բանակցային գործընթացում պետք չէ ունենալ: Ադրբեջանի քայլերն ուղղված են ժողովրդին ավելի կոնսոլիդացնելու և մարտական իրավիճակներում պահելու համար: Իրավիճակի վտանգավորությունը ավելի կմեծանա»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին