«Առավոտ». Ո՞վ կլինի երկրորդը
Հայկական Մամուլ
Դեռ թեկնածությունների առաջադրումներից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ բոլոր նրանք, ովքեր հավակնություններ կունենան առաջիկա նախագահական ընտրություններում, պայքարելու են երկրորդ տեղի համար, քանի որ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Առաջիկա ընտրություններում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցները լինելու են ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Առավոտ»-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ նրանցից ո՞վ է լինելու երկրորդ տեղի հավակնորդը: «Ինձ համար երկուսն էլ, իբրև քաղաքական գործիչներ, ունեն անցած ճանապարհ, կենսագրություն, քաղաքական կապիտալ, և քարոզարշավի ընթացքում որ մեկն էլ իր ճիշտ քարոզարշավի արդյունքում հայտնվի նպաստավոր դիրքերում՝ իր հավաքած ձայների իմաստով, կարող է լինել երկրորդ տեղում: Քանի որ մեր ժողովրդի մոտ ընդդիմադիր զանգվածը կայուն է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, կարծում եմ՝ նաև այդ հատվածը կոնսոլիդացնելու պարագայում նրանք կարող են դրական արդյունքներ գրանցել»:
Հնարավոր համարո՞ւմ եք ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ նոր ընդդիմադիր բևեռի ձևավորումը. հարցին Հ. Սահակյանը պատասխանեց. «Ընդդիմադիր բևեռը ձևավորվում է քաղաքական ուժի, կուսակցության գործունեության արդյունքում: Դա կախված է նաև նրանից, թե որ թեկնածուն կարող է համախմբել մեր հասարակության ընդդիմադիր հատվածին ու արդարացնել նրա սպասելիքները»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին